Կիտրոնի կեղևը հոդացավերի դեմ

0

 

Կիտրոնի կեղևը՝ հոդացավերի դեմ

Կիտրոնը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Ամենայն հավանականությամբ, լսել եք, որ առավոտյան կանոնավոր կերպով կիտրոնով ջուր խմելը չափազանց օգտակար է:
Այս դեղին միրգը համարվում է ամենահին բույսերից մեկը, որը մշակվել է մարդկության կողմից, և դրա օգտակար հատկանիշներն իսկապես հրաշքներ են գործել մարդու առողջության հետ:

Կիտրոնը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, օրինակ՝ վիտամին C, A, B1, B6, մագնեզիում, կենսաֆլավոնոիդներ, պեկտին, ֆոլաթթու, ֆոսֆոր, կալցիում և կալիում:
Այս բոլոր ակտիվ բաղադրիչները կենտրոնացած են մեկ մրգի մեջ, դրանք պաշտպանում են մարդու օրգանիզմը տարատեսակ հիվանդություններից և առողջական խնդիրներից: Կիտրոնի կանոնավոր օգտագործումը լավացնում է շատ առողջական խնդիրներ մարմնի այնպիսի հատվածներում, ինչպիսիք են՝ ստամոքսը, լյարդը, ինչպես նաև՝ ամբողջ իմունային համակարգը:

Չնայած, շատ դեպքերում մեզ թվում է, որ միրգն է ամենաօգտակարը, հաճախ մոռանում ենք, որ կիտրոնի կեղևը նույնպես հազարավոր օգտակար հատկանիշներ է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Կիտրոնի կեղևն ունի հզոր հականեխիչ և հակաբորբոքային ազդեցություն, որը հրաշքներ է գործում հոդացավերի դեպքում:
Հնարավոր է, որ դեռ չեք լսել այս մեթոդի մասին, այնուամենայնիվ, այն պարզ է և մատչելի բոլորին:

Related image

Կիտրոնի կեղևը հարուստ է եթերային յուղերով, որոնք հանգստացնող ազդեցություն ունեն արյան անոթների վրա, ինչպես նաև՝ կեղևի հակաբորբոքային հատկանիշները հանգստացնում են նյարդերը:

1. Կիտրոնը կեղևազատեք, բայց ուշադրություն դարձրեք, որ միայն դեղին հատվածը մաքրեք և չկպչեք սպիտակին: Ստացված կեղևը դրեք ցավող հատվածին, ամրացրեք կպչուն ժապավենով և թողեք այդպես մնա 2 ժամ:
2. 2 կիտրոն կեղևազատեք և լցրեք ապակե տարայի մեջ: Ավելացրեք ձիթապտղի յուղն ու ծածկեք տարան: Թողեք մնա 2 շաբաթ: Ապա յուղը պատրաստ է օգտագործման: Թանզիֆը (марля) թրջեք լուծույթի մեջ և դրեք ցավող հոդերին: Ամրացրեք կպչուն ժապավենով և թողեք մնա ամբողջ գիշեր:

Աբյուրը՝ 168.hours

Leave A Reply

Your email address will not be published.