Armenian Extreme Fest փառատոնի շրջանակներում կայացավ «Մուլտի Ֆորս 2018» էքստրեմալ վարման մրցումը

0

Սույն թվականի սեպտեմբերի 21-23-ը Իջևանում անցկացվեց Armenian Extreme Fest փառատոնը, որն իր տեսակի մեջ եզակին է Հայաստանում և ողջ տարածաշրջանում։ Այն 3 օրով միավորեց էքստրեմալ սպորտաձևերի սիրահարներին։ Armenian Extreme Fest-ի հիմնական բաղադրիչը արդեն ավանդական դարձած ամենամյա «Մուլտի Ֆորս 2018»-ն էր։

Մրցմանը մասնակցում էին շուրջ 50 ավտոմրցարշավորդներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Վրաստանից, ովքեր պայքարում էին լավագույնի տիտղոսի համար 4 դասերում և որոնց հաղթողները գլխավոր մրցանակային հովանավոր՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի կողմից պարգևատրվեցին 4 Լադա Նիվա մակնիշի ավտոմեքենաներով։

Աղբյուրը ՝ autoplus.am

Leave A Reply

Your email address will not be published.