Նիկոլա Սարկոզի. «Ես Ազնավուրին անկոտրում ու անմահ էի պատկերացնում»

0

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին «Ինստագրամ »-ի իր միկրոբլոգում ցավակցական գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախկին նախագահը նշել է, որ Ազնավուրը հեռացավ` թողնելով մեզ իր խոսքերը, երաժշտությունն ու ձայնը:

«Մեծն Շառլը հեռացավ: Նրա մահը ինձ զարմացրեց և վրդովվեցրեց, որովհետև ես նրան անկոտրում ու անմահ էի պատկերացնում: Նա թողնում է մեզ իր խոսքերը, երաժշտություններն ու ձայնը: Կատարյալ հանճար, ֆրանսիական երգերի պոետ»,- գրել է Նիկոլա Սարկոզին:

Image result for sarkozi aznavour

Leave A Reply

Your email address will not be published.