Առաջին տիկինը օգնական է փնտրում

0

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ է աշխատակից/ Executive Assistant (գործադիր օգնական):
Աշխատանքի նկարագրությունը- Պատրաստ լինել օժանդակել վարչապետի տիկնոջ աշխատանքներին՝ նրա քաղաքական, սոցիալական և մշակութային նախաձեռնություններին մասնակից լինելու և սատարելու հարցում:
Պարտադիր նախապայմաններ.
1. Բակալավրի կոչում, 2 տարվա աշխատանքային փորձ:
2. Ընդհանուր տեղեկացվածություն կառավարության կառուցվածքի և պրոցեսնների մասին:
3. Մեդիա ոլորտի և հաղորդակցության փորձառություն (2 տարի)
4. Կազմակերպչական փորձառություն, մասնավորապես՝ կորպորատիվ միջոցառումների ոլորտում:
5. Կառավարության և հանրության տարբեր շրջանակների հետ փոխհարբերվելու և վարչապետի տիկնոջ օրակարգը զարգացնելու ունակություն:
6. Կառավարման (մենեջմենթ) և ադմինիստրատիվ աշխատանքի փորձառություն (2 տարի):
7. Microsoft Office ծրագրի իմացություն:
8. Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն(գրել, կարդալ, խոսել), այլ լեզուների իմացությունը կդիտվի առավելություն»,- այդ մասին ասված է առաջին տիկին՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում:

Մրցույթին մասնակցելու հայտերը (CV) խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Leave A Reply

Your email address will not be published.