Ինչպես է արձագանքել Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքի մասին հարցին

Շատերին են հետաքրքրում Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի ամուսնական խնդիրները, բայց միայն մեկն է համարձակություն ունեցել այդ մաին հարցնել հանրային ֆորումում:

Մեքսիկայում Լոպեսի նոր՝ «Ատլաս» ֆիլմի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը նրան հարցրել է իր եւ Աֆլեքի դժվարին ճանապարհի մասին: «Դուք ավելի լավ կիմանաք»,-կտրուկ պատասխանել է Լոպեսը եւ արագորեն անցել այլ թեմայի:  Լոպեսն ու Աֆլեքը լռում են իրենց հարաբերություններում առկա խնդիրների  մասին։  

Հայտնի է միայն, որ Աֆլեքը տեղափոխվել է իրենց ընդհանուր տնից, նա չի ուղեկցել կնոջը ոչ վերջին՝ «Ատլաս» ֆիլմի պրեմիերային, ոչ էլ Met Gala-ին, որը տեղի է ունեցել այս ամսվա սկզբին:

Միեւնույն ժամանակ, TMZ-ը հայտնում է, որ Ջենիֆեր Լոպեսը «Ատլաս» ֆիլմի գովազդային արշավի շրջանակում արգելել է իրեն հարցեր տալ ամուսնու՝ Բեն Աֆլեքի մասին։ 54-ամյա երգչուհին զգուշացրել է լրագրողներին, որ այս թեմայով հարցերն արգելված են։ Հայտնի չէ՝ հարց տվող թղթակիցը տեղյա՞կ է եղել այդ մասին, թե՞ միտումնավոր է դա արել։

Ըստ հրատարակության, լրատվամիջոցներին նաեւ տեղեկացվել է, որ Լոպեսը մասնակցելու է միայն խմբակային հարցազրույցներին՝ իր գործընկերներ Սիմու Լյուի եւ Սթերլինգ Ք. Բրաունի հետ:

Հանդիսատեսը ծափահարել է Ջեյ Լոյին այն բանի համար, թե ինչպես է նա ղեկավարել իրավիճակը, իսկ Սիմուն զգուշացրել է մյուս լրագրողներին հեռու մնալ նման հարցերից: «Մի եկեք այստեղ նման էներգիայով, խնդրում եմ»,-ասել է 35-ամյա կանադացի դերասանը:

Comments (0)
Add Comment