Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով

Ջենիֆեր Լոպեսը 2024 թվականի Met Gala-ի համար կրել է թափանցիկ Schiaparelli զգեստ՝ դրամատիկ, քանդակազարդ պարանոցով եւ խորը դեկոլտեով:

Նրա զգեստի երկար փեշը, որը զարդարված էր արծաթափայլ տերեւներով ու խաղողի վազերով, «թռչում էր» նրա հետեւից, մինչ նա բարձրանում էր Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի խորհրդանշական աստիճաններով:

Ձեռքով ասեղնագործված ապշեցուցիչ զգեստի հետ, որը զարդարված էր ավելի քան 2,5 միլիոն արծաթե փայլաթիթեղով, Ջեյ Լոն կրում էր հատուկ վզնոց՝ համապատասխան ադամանդե ապարանջանով եւ Tiffany & Co-ի մատանիով:

Լոպեսը Աննա Վինտուրի, ինչպես նաեւ Bad Bunny-ի, Քրիս Հեմսվորթի եւ Զենդայայի հետ միասին նախագահում է այս տարվա Met Gala-ն:

Comments (0)
Add Comment