Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը իսպանական «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Փարիզում։ Մբապեն դարձել է գոլի հեղինակ։
«Առաջին խաղակեսում բարդ էր մրցակցի ճնշումը հաղթահարել։ Յուրաքանչյուրս առանձին կարող էինք ավելի լավ խաղալ։
Երկրորդ խաղակեսում ավելի վստահ էինք եւ հասկանում էինք՝ ինչ պետք է անել։ Կարողացանք գոլեր խփել ամենաառանցքային պահերին։ Գոհ ենք այս արդյունքից, ունենք կարեւոր առավելություն, բայց առջեւում դեռ շատ աշխատանք կա»,- Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը։
«Ռեալ Սոսիեդադ» — ՊՍԺ պատասխան հանդիպումն Իսպանիայում տեղի կունենա մարտի 5-ին։