Արդեն հայտնի են այս աշնանը ներկայացվելիք iPhone 15 շարք բոլոր հեռախոսների գները։ Բրիտանական Barclays բանկի վերլուծաբան Թիմ Լոնգը, վկայակոչելով Ասիայում iPhone-ների մատակարարման շղթայի ընկերությունների տվյալները, ասել է, որ iPhone 15 Pro/Max-ն ավելի թանկ կլինի, քան iPhone 14 Pro/Max-ը։
Այսպիսով` iPhone 15 Pro-ն կլինի 100 դոլարով ավելի, քան iPhone 14 Pro-ն, իսկ iPhone 15 Pro Max-ը կլինի 100-200 դոլարով ավելի թանկ, քան iPhone 14 Pro Max-ը: Վերլուծաբանը կարծում է, որ ստանդարտ iPhone 15 և iPhone 15 Plus մոդելների գները կմնան նույնը, ինչ նախորդ տարի։
ԱՄՆ-ում iPhone 15 շարքի սմարթֆոնները կարող ունենալ հետևյալ գները․
- iPhone 15՝ 799 դոլար (գինը չի փոխվում),
- iPhone 15 Plus՝ 899 դոլար (գինը չի փոխվում),
- iPhone 15 Pro՝ 1099 դոլար (999 դոլար էր),
- iPhone 15 Pro Max՝ 1299 դոլար (1099 դոլար էր),
Այս շաբաթվա սկզբին Bloomberg գործակալությունը տեղեկացրել էր, որ Apple-ը դիտարկում է iPhone 15 Pro մոդելների գինը բարձրացնելու հնարավորությունը, ընդորում՝ չէր նշվում, թե որքանով: Նաև տեղեկություններ եղան այն մասին, որ նոր iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի դեֆիցիտ է սպասվում։
NEWS.am Tech-ը նաև տեղեկացրել էր, որ Apple-ը պատահաբար բացահայտել է iPhone 15-ի հիմնական առանձնահատկությունը։
Ի դեպ, արդեն հայտնի է, թե ինչպիսի տեսք կունենան iPhone 15-ի բոլոր մոդելները․ ցուցադրվել են դրանց ճշգրիտ պատճենները։
iPhone 15-ի շարքի սմարթֆոնների շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերին։