Դանի Ալվեսը ձերբակալվել է

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը ձերբակալվել է Բարսելոնայում՝ գիշերային ակումբում անծանոթ կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով։ Ոստիկանությունը 39-ամյա ֆուտբոլիստին տեղափոխել է դատարան, հաղորդում է Marca-ն։

Ալվեսը ցուցմունք էր տվել ոստիկանությունում՝ չընդունելով կնոջ մեղադրանքները։ Բողոքը ոստիկանություն էր ներկայացվել հունվարի 2-ին։

Նշվում է, որ քիչ հավանական է Ալվեսի կալանքը եւ բանտարկությունը։

Comments (0)
Add Comment