Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում

Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում: «Էյֆորիա»-ի 27-ամյա աստղը ներկայացել էր John Galliano-ի Maison Margiela զգեստով։

Ջրահարսի պոչով ու խաղողի զարդանախշերով կապույտ եւ կանաչ զգեստը համահունչ էր այս տարվա պարտեզային թեմային: Աստղը կրում էր նաեւ երկար սեւ փետրավոր գլխարկ: Գեղեցկուհին իր տեսքին դրամատիկություն էր հաղորդել տաք վարդագույն ստվերաներկով եւ սեւ շրթներկով։

Նրա կերպարի մասին մամուլի հաղորդագրությունում ասվում էր, որ «Ջոն Գալիանոն կուտյուրային այս տեսքը հատուկ ստեղծել է Զենդայայի համար:

Զգեստն ունի ձեռքով ներկված մետաղական ժապավեններ, ալյումինե եւ ծիածանաթաղանթ շղարշ, ինչպես նաեւ ձեռքով ասեղնագործված կրծքազարդ՝ բնական մոտիվներով»:

Սակայն ոչ բոլոր երկրպագուներն են գնահատել նրա հանդերձանքը։ «Չեմ դիմանում… Մայրս տեսավ Զենդայայի զգեստը եւ հարցրեց՝ «թեման մրգե՞րն են»»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: «Արդյո՞ք Զենդայան, վերջապես, ձախողել է կերպարը»,-հարցրել է մեկ ուրիշը:

Comments (0)
Add Comment