Սամբոյի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի նոյեմբերի 12-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
Մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց 7-ական քաշային կարգերում մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրի ուժեղագույն մարզիկներ։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.
Կանայք
Մելինե Մամիկոնյան — 50կգ
Վարսիկ Գրիգորյան — 54 կգ
Տղամարդիկ (մարզական սամբո)
Գրիգոր Մխիթարյան — 58կգ
Մաքսիմ Մանուկյան — 64կգ
Անդրանիկ Նաղդալյան — 71 կգ
Արթուր Հակոբյան — 79 կգ
Արսեն Ղազարյան — 88կգ
Տղամարդիկ (մարտական սամբո)
Արմեն Մնացականյան — 58կգ
Համլետ Սուքիասյան — 64կգ
Մհեր Մերջանյան — 71կգ
Կարեն Ավետիսյան — 98կգ
Տաշքենդ են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Աշխարհի չեմպիոնները մեդալից ու հավաստագրից բացի կստանան նաև դրամական մրցանակ՝ 4000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000: