«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին վաճառել «Նյուքասլին», հաղորդում է իսպանական Sport.es-ը։
Անգլիական ակումբը գնած Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ նոր խաղացողների ձեռք բերելու համար տրամադրելու է 220 միլիոն եվրո։
Կատալոնական ակումբում հույս ունեն, որ կկարողանան համաձայնության հասնել «Նյուքասլի» հետ Կոուտինյոյի տրանսֆերի հարցում։
29-ամյա ֆուտբոլիստն այդպես էլ չամրապնդվեց «Բարսելոնայի» մեկնարկային կազմում։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ։