Մեսին չի խաղա «ՌԲ Լայպցիգի» դեմ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ ֆուտբոլիստ ծնկին ստացած հարվածից հետո դեռ ցավեր ունի։

«Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի խաղում Մեսին ծնկի ցավի պատճառով փոխարինվել էր, ՊՍԺ-ն հաղթել էր 2։1 հաշվով։ Այդ խաղից հետո Մեսին մարզվել է ֆիզիոթերապեւտի հսկողությամբ։ 

Comments (0)
Add Comment