«Միլանը» պայմանագիր է առաջարկել Պաուլու Ֆոնսեկային

«Միլանը» բանակցում է ֆրանսիական «Լիլի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ։ Իտալական ակումբը երեք տարվա պայմանագիր է առաջարկել 51-ամյա մասնագետին, հաղորդում է Football Italia-ն։

Կողմերը հասել են բանավոր պայմանավորվածության։ Նա կստանա տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ։

Պաուոլու Ֆոնսեկան «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի իտալացի Ստեֆանո Պիոլիին։

Իտալիայում Պաուլու Ֆոնսեկան 2019-2021-ին գլխավորել է «Ռոման»։

Comments (0)
Add Comment