Xiaomi Redmi ընկերության ստորաբաժանումը ցույց է տվել նոր սերնդի Note սերիայի սմարթֆոնները: Այն այժմ ներառում է երեք մոդել` Note 10-ը, Note 10 Pro-ն եւ Note 10 Pro Max-ը, ինչի մասին ասվել էր առցանց շնորհանդեսին:
Այժմ շարքի բոլոր սմարթֆոնները հագեցած են AMOLED էկրաններով, ինչը նախկինում էժան սմարթֆոններին չէր հասնում: : Redmi Note 10 Pro-ն եւ Note 10 Pro Max-ը հագեցած են 6.67 դյույմանոց էկրանով, որն ունակ է թարմացնել պատկերները 120 Հց հաճախականությամբ: Հին տարբերակը նաեւ ունակ է HDR 10-ով քոնթենթ արդտադրել` 1200 նիտ առավելագույն պայծառությամբ: Բազային մոդելն ավելի կոմպակտ է (6.43 դյույմ), իսկ դրա մատրիցան գործում է 60 Հց հաճախականությամբ:
Սմարթֆոններն աշխատում են Qualcomm պրոցեսորներով. ավագ տարբերակները հագեցած են Snapdragon 732G-ով, իսկ Redmi Note 10-ը հագեցած է Snapdragon 678-ով: Note 10 Pro-ն եւ Note 10 Pro Max-ը հիշողության երեք կոնֆիգուրացիա ունեն` 6/64, 6/128 եւ 8/128 ԳԲ: Note 10-ի համար նախատեսված են միայն 4/64 եւ 6/128 ԳԲ տարբերակներ: Բոլոր սմարթֆոններում պահպանված են հիշողության քարտը, ինֆրակարմիր պորտւ եւ աուդիոջեքը: 5G չկա:
Note 10 Pro- ի եւ Note 10 Pro Max-ի հիմնական տարբերությունը տեսախցիկի հիմնական սենսորն է: Ընդլայնված տարբերակը ստացել է 108 մեգապիքսել Samsung ISOCELL HM2 սենսորը` 1/1.52 դյույմ: Pro-ն բավարարվել է 64MP Samsung GW3-ով: Մնացած սենսորները նույնական են. Գերլայնանկյուն 8 Մպ, մակրո 5 Մպ ավտոֆոկուսով եւ 2 ՄՊ խորության սենսոր: Note 10-ը հագեցած է կվադրոսենսորային տեսախցիկով. 48 մեգապիքսել հիմնական սենսոր, 8 մեգապիքսել լայն սենսոր եւ երկու 2 մեգապիքսել սենսոր` մակրո նկարահանման եւ խորության տվյալների համար:
Բոլոր սմարթֆոններն օգտագործում են MIUI 12 թաղանթով Android 11-ը: Խոշոր եւ կոմպակտ տարբերակների մարտկոցի հզորությունը փոքր-ինչ տարբերվում է` 5020 mAh-ը 5000-ի դիմաց: 33 վտ հզորությամբ արագ լիցքավորումը պահպանվել է:
Նոր սմարթֆոններն առաջինը կհայտնվեն Հնդկաստանի շուկայում: Note 10-ի մատչելի տարբերակը 11.990 ռուպի կարժենա, իսկ թոփային Note 10 Pro Max-ը` 22.000 ռուպի: Համաշխարհային շուկայում սմարթֆոնները կհայտնվեն ավելի ուշ: