Tesla-ն մտադիր է Ասիայի եւ Եվրոպայի շուկաներ Model 3 սեդաններ մատակարարել, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ ամերիկական ավտոարտադրողը, որը Շանհայ մատակարարումը սկսել էր դեկտեմբերին, Model 3 էլեկտրական սեդաններ կմատակարարի նաեւ Ճապոնիա եւ Հոնկոնգ:
Reuters-ը նշում է, որ ընկերությունը չի մեկնաբանել նորությունը:
Tesla-ն, որը մտադիր է այս տարի արտադրել 150 000 միավոր Model 3, օգոստոսին Չինաստանում վաճառել է տվյալ մոդելի մոտ 11 800 էլեկտրաքար: