Tesla-ն մտադիր է Ասիայի եւ Եվրոպայի շուկաներ Model 3 սեդաններ մատակարարել

0

Tesla-ն մտադիր է Ասիայի եւ Եվրոպայի շուկաներ Model 3 սեդաններ մատակարարել, հաղորդում է Reuters-ը: 

Գործակալության աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ ամերիկական ավտոարտադրողը, որը Շանհայ մատակարարումը սկսել էր դեկտեմբերին, Model 3 էլեկտրական սեդաններ կմատակարարի նաեւ Ճապոնիա եւ Հոնկոնգ:

Reuters-ը նշում է, որ ընկերությունը չի մեկնաբանել նորությունը:

Tesla-ն, որը մտադիր է այս տարի արտադրել 150 000 միավոր Model 3, օգոստոսին Չինաստանում վաճառել է տվյալ մոդելի մոտ 11 800 էլեկտրաքար: 

Leave A Reply

Your email address will not be published.