Ռոնալդուն ցուցադրել է որովայնի մկանները

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձակուրդն անցկացնում է ծովափում: 35-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է նրա հրաշալի կազմվածքը:

Այս մրցաշրջանում Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճաճ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չէր կարողացել հաղթահարել ֆրանսիական «Լիոնի» արգելքը: Վերջերս Ռոնալդուն երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել էր «Յուվենտուսի» լավագույն ֆուտբոլիստ ավարտվող մրցաշրջանում, որտեղ նա իտալական ակումբի կազմում 37 գոլի հեղինակ էր դարձել բոլոր մրցաշարերում:

Comments (0)
Add Comment