Ջեյմս Բոնդի մասին «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմից Lamborghini Diablo-ն աճուրդի կհանվի

Փիրս Բրոսնանի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմից հայտնի կարմիր Lamborghini Diablo-ն կվաճառվի աճուրդում, գրում է TMZ-ը։

Ավտոմեքենան վաճառում է եվրոպական դասական ավտոմեքենաների խոշորագույն դիլեր Beverly Hills Car Club-ը։

Ըստ սյուժեի՝ ավտոմեքենան պատկանել է Բոնդի ավտոարշավորդ, գնդապետ Թան Սուն Մունին։

Հազվագյուտ մակնիշի ավտոմեքենան թողարկվել է 1992 թվականին։

Ավտոմեքենայի յուրահատկություններից է հինգ աստիճան ունեցող փոխանցման տուփը, 5.7-լիտրանոց շարժիչը, պատուհանները բարձրացնելու էլեկտրական հարմարանքներն ու մրցարշավի համար նախատեսված անիվները։

Սակայն գլխավորը, իհարկե, ֆիլմում նկարահանված դերասանների «աստղային» կազմն է՝ Փիրս Բրոսնան, Հոլի Բերի, Ջուդի Դենչ եւ Ջոն Քլիզ։

Comments (0)
Add Comment