Ռիալիթի-շոուի աստղ, բիզնեսվուման Քլոե Քարդաշյանն Instagram-ում կիսվել է 2015-ին Հայաստան կատարած իր այցի հիշարժան լուսանկարներով: Հիշեցնենք, որ Քարդաշյանների ընտանիքը եկել էր պատմական հայրենիք՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։
«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ Հպարտ եմ, որ հայ եմ։ Մեզ չի կարելի ոչնչացնել։ Մենք միշտ վերածնվելու ենք», — գրել է նա։
Ինչպես նաեւ մեջբերել է Վիլյամ Սարոյանին․ «Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կարող է բնաջնջել այս սերունդը, այս փոքր ցեղին, որի պատմությունը վերջացած է և պատերազմները հաղթված, կառույցները`փշրված, գրականությունը կարդացված չէ, երաժշտությունը լսված չէ և աղոթքները պատասխանված չեն։ Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք։
Աքսորեցե՛ք իրենց տներից դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի և ջրի, այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես պիտի վերածնվեն։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես կրկին պիտի խնդան։ Երբ նրանցից երկուսը աշխարհի որևէ ծայրում հանդիպեն, տեսեք, թե մի Նոր Հայաստան չստեղծեն»։