«Հպարտ եմ, որ հայ եմ»․ Քլոե Քարդաշյանը՝ 1915թ․-ի Հայոց ցեղասպանության մասին

0

Ռիալիթի-շոուի աստղ, բիզնեսվուման Քլոե Քարդաշյանն Instagram-ում կիսվել է 2015-ին Հայաստան կատարած իր այցի հիշարժան լուսանկարներով: Հիշեցնենք, որ Քարդաշյանների ընտանիքը եկել էր պատմական հայրենիք՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։

«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։  Հպարտ եմ, որ հայ եմ։  Մեզ չի կարելի ոչնչացնել։ Մենք միշտ վերածնվելու ենք», — գրել է նա։

Ինչպես նաեւ մեջբերել է Վիլյամ Սարոյանին․ «Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կարող է բնաջնջել այս սերունդը, այս փոքր ցեղին, որի պատմությունը վերջացած է և պատերազմները հաղթված, կառույցները`փշրված, գրականությունը կարդացված չէ, երաժշտությունը լսված չէ և աղոթքները պատասխանված չեն։ Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք։

Աքսորեցե՛ք իրենց տներից դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի և ջրի, այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես պիտի վերածնվեն։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես կրկին պիտի խնդան։ Երբ նրանցից երկուսը աշխարհի որևէ ծայրում հանդիպեն, տեսեք, թե մի Նոր Հայաստան չստեղծեն»։



Leave A Reply

Your email address will not be published.