Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին որդու հետ գաղտնի մեկնել են Իբիցա

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին որոշել են հանգիստ կազմակերպել եւ մեկնել են Իբիցա։ Մեգան Մարքլի ծննդյան օրն անաղմուկ նշելուց հետո զույգը մեկնել է Բալեարյան կղզիներ։ Փոքրիկ Արչին ծնողների հետ է եղել։ Այս ճամփորդությունը նրա համար առաջինն էր։ Նրանք այդ մասին ամբողջ աշխարհին չեն հայտարարել։

Լրագրողներին չի հաջողվել պարզել, թե կոնկրետ որտեղ են ժամանակ անցկացրել ամուսինները, սակայն քանի որ զույգը սիրում է գաղտնիություն, կարելի է ենթադրել, որ նրանք մասնավոր վիլա են վարձել հանգիստ վայրում, գրում է Mirror-ը։

Հաղորդվում է նաեւ, որ զույգը մի քանի ուղեվարի է վարձել, որոնք լավ գիտեն տեղանքը։ Մարքլն առաջին անգամ չի այցելում Իբիցա։ 2016թ.-ին ապագա դքսուհին ընկերների հետ հանգստացել է Միջերկրական ծովի ափին։ «Ֆորս մաժորներ» սերիալի դերասանուհին այդ ժամանակ հմայիչ լուսանկարներ էր հրապարակում Instagram-ում։ Դրանցից մեկում երեւում է՝ ինչպես է Մարքլն արեւայրուք ընդունում բիկինիով։

Comments (0)
Add Comment