Դեմքի խնամքի մասին խոսելիս՝ մի կարևոր կանոն կա, որին պետք է հետևեն բոլորը. այն է՝ դեմքին անհրաժեշտ է քսել այնպիսի քսուքներ և դիմակներ, որոնք պատրաստված են բացառապես բնական բաղադրիչներից, որոնք կարող եք նաև ուտել: Եթե մի բաղադրիչ չեք կարող դնել ձեր բերանը, ապա այն չի կարող օգտակար լինել դեմքի մաշկին: Այնպես որ, ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի բնական դիմակ, որը րոպեների ընթացքում կօգնի ազատվել ակնեի արդյունքում ի հայտ եկած սպիներից:
Խառնուրդն ամբողջովին կփոխի ձեր կյանքը: Յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր օգտակար հատկանիշները, այդ իսկ պատճառով սպիներն անհետանում են 5 րոպեի ընթացքում: Այս դիմակը հրաշալի է նրանով, որ թարմացնում է մաշկն ու այն դարձնում փափուկ և հարթ:
Երբ ակնեն և սև կետերը բուժվում են, մաշկի վրա երբեմն սպիներ և հետքեր են մնում: Եթե նման մի բան կատարվել է ձեզ հետ, դիմակը կլինի ձեր փրկությունը:
Դիմակի բաղադրությունը
- Կես թ/գ դարչին
- Կես թ/գ աղացած մշկընկույզ
- 1 թ/գ մեղր
- 1 թ/գ թարմ քամած կիտրոնի հյութ
Ինչո՞ւ են բոլոր բաղադրիչներն այդքան օգտակար և արդյունավետ:
Դարչինը հազարավոր տարիներ շարունակ օգտագործվել է՝ որպես հակասնկային և հակավիրուսային միջոց: Այն ունի հակամիկրոբային ազդեցություն, այնպես որ, նվազեցնում է որոշակի հիվանդությունների առաջացման ռիսկը: Ի հավելումն՝ այն պարունակում է հզոր հակաօքսիդանտ տարրեր, որոնք կանխարգելում են բջիջների վաղաժամ ոչնչացումը:
Մշկընկույզն ունի հակաբորբոքային հատկանիշներ և օգնում է սպիները բուժելու հարցում: Այն շատ տարիներ առաջ օգտագործվել է տարբեր մաշկային հիվանդություններ բուժելու համար, ներառյալ՝ էկզեմա: Մշկընկույզը հարուստ է վիտամին B-ով, ներառյալ՝ ռիբոֆլավին, ֆոլաթթու և նիացին, ինչպես նաև՝ վիտամիններ A, C և շատ հակաօքսիդանտ տարրեր, ինչպիսիք են՝ բետա-կարոտինն ու կրիպտոքսանթին:
Մեղրն ունի հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկանիշներ, այնպես որ, այն հրաշալի կերպով պայքարում է ակնեի դեմ: Այն կլանում և մաքրում է մաշկը, մինչդեռ մեղրի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները հարթեցնում են կնճիռները, խոնավեցնում են մաշկն ու վերականգնում մաշկի բնական փայլը:
Կիտրոնի հյութը հարուստ է վիտամին C-ով, որը պատասխանատու է մաշկում կալոգենի ստեղծման համար, որն անհրաժեշտ յուղ է մաշկի ձգությունն ու երիտասարդությունը պահպանելու համար:
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք՝ մինչև խյուսանման զանգված ստանաք: Դիմակը քսեք դեմքին՝ խուսափելով աչքերի և բերանի հատվածներից: Թողեք դիմակը մնա 30 րոպե, կամ առնվազն՝ 10 րոպե, եթե չկարողանաք դիմանալ զգացողությանը: Հիշեք, որ չպետք է պահել դիմակը 5 րոպեից պակաս: Լվացեք մաշկը գոլ ջրով և հասարակ դեմքի քսուք օգտագործեք:
Ուշադրություն
- Եթե զգայուն մաշկ ունեք, դիմակի բաղադրությունից հանեք կիտրոնն ու մեղր ավելացրեք, որպեսզի խյուսը պինդ ստացվի:
- Մի օգտագործեք այս դիմակը՝ որպես մաշկի սկրաբ:
- Այս դիմակը խորհուրդ չի տրվում օգտագործել բոլոր նրանց, ովքեր մաշկային հիվանդություններ ունեն:
Հիշեք, որ դիմակը գործում է աստիճանաբար: Շաբաթական 2 անգամ օգտագործեք այն և կնկատեք, որ մաշկը լավացել է: