Ճապոնական մի շարք ընկերություններ մտադիր են շուրջ 1 մլրդ դոլար ներդնել Uber Advanced Technologies-ում՝ նպատակ ունենալով անվարորդ ավտոմոբիլների տեխնոլոգիաների զարգացումը: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը..
Նշվում է, որ Uber-ի զարգացման գործում ներդրումներ անելու պատրաստ ընկերությունների թվում են SoftBank ճապոնական բջջային օպերատորը, Toyota ավտոարտադրողը եւ ավտոմեքենաների համալրող մասերի Denso մատակարարը: Ընկերություններից յուրաքանչյուրը կներդնի մոտավորապես հավասար միջոցներ: Սպասվում է, որ գործարքը կավարտվի մինչեւ սեպեմբեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: