Ճապոնական ընկերությունները 1 մլրդ դոլար կներդնեն անվարորդ ավտոմոբիլների զարգացման գործում

0

Ճապոնական մի շարք ընկերություններ մտադիր են շուրջ 1 մլրդ դոլար ներդնել Uber Advanced Technologies-ում՝ նպատակ ունենալով անվարորդ ավտոմոբիլների տեխնոլոգիաների զարգացումը: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը..

Ճապոնական ընկերությունները 1 մլրդ դոլար կներդնեն անվարորդ ավտոմոբիլների զարգացման գործում. Kyodo

Նշվում է, որ Uber-ի զարգացման գործում ներդրումներ անելու պատրաստ ընկերությունների թվում են SoftBank ճապոնական բջջային օպերատորը, Toyota ավտոարտադրողը եւ ավտոմեքենաների համալրող մասերի Denso մատակարարը: Ընկերություններից յուրաքանչյուրը կներդնի մոտավորապես հավասար միջոցներ: Սպասվում է, որ գործարքը կավարտվի մինչեւ սեպեմբեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Картинки по запросу uber Advanced Technologies

Leave A Reply

Your email address will not be published.