Գարունը, լավ եղանակի ու հիանալի տրամադրության հետ մեկտեղ, դեմքի մաշկի համար մի շարք խնդիրներ է առաջացնում: Այս ամենի պատճառն ավիտամինոզն է, յուղային անհավասարաչափությունը եւ գարնանային՝ չափից ավելի ակտիվ արեւը: Դեմքի վրա հաճախ յուղային փայլ է հայտնվում, այս խնդրին բախվում են յուղոտ եւ խառը մաշկ ունեցողները:
Յուղային փայլի դեմ պայքարում ձեզ կօգնի կարտոֆիլա-խնձորային դիմակը:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 թ/գ եփած կարտոֆիլի խյուս;
1 ձվի սպիտակուց;
1 հատ միջին չափի խնձոր:
Խնձորը լվանալ եւ մանր քերիչով անցկացնել: Ստացված զանգվածը խառնել կարտոֆիլի խյուսին եւ լավ խառնել: Սպիտակուցը լավ հարել եւ խառնել կարտոֆիլա-խնձորային զանգվածին:
Նախքան գործողությունը մաքրել դիմահարդարումը կոսմետիկ կաթի կամ լվացվելու փրփուրի օգնությամբ: Խուսափելով աչքերի շուրջն ընկած տարածքից՝ դիմակը քսել ամբողջ դեմքին: 20 րոպե անց լվանալ տաք ջրով եւ կրեմ քսել:
Ուշադրությո՛ւն: Եթե ուզում ես մաշկդ կարգի բերել, պետք չէ հենվել միայն կոսմետիկ գործողությունների վրա: Գարնանը պետք է հավասարակշռված սնվել, վիտամիններ օգտագործել եւ ավելի շատ մաքուր օդին լինել:
Աղբյուրը՝ liza.ua