Ամերիկյան հայտնի երգչուհի, «Գրեմմիի» մրցանակակիր Լեդի Գագան այսօր՝ մարտի 28-ին, նշում է ծննդյան 33-ամյակը: Գագայի երաժշտական կարիերան սկսվել էակումբային ելույթներից, մինչեւ որ նրան նկատել է պրոդյուսեր Վինսենթ Հերբերթը, որի օգնությամբ էլ երգչուհին պայմանագիր է կնքել Streamline Records ստուդիայի հետ:
Իր առաջին ձայնասկավառակը` Tha Fame-ը, Լեդի Գագան թողարկել է 2008 թ—ին: Այններառում էր հիթային ստեղծագործություններ եւ հեշտությամբ արժանացավքննադատների հավանությանը: Այդ ձայնասկավառակից հատկապես հայտնի դարձանPoker Face, Love Game, Paparazzi եւ Just Dance երգերը:
Գագան աչքի է ընկնում ոչ միայն իր վոկալային տվյալներով, այլեւ յուրահատուկ ոճով: Իր կերպարը ստեղծելիս երգչուհին ոգեշնչվել է Մայքլ Ջեքսոնից, Մադոննայից, Queen-ից եւ Դեւիդ Բոուիից:
Այսօր ներկայացնում ենք երգչուհու հայտնի մտքերից մի քանի մեջբերումներ.
«Երաժշտությունն աշխարհի ամենահզոր ուժերից մեկն է: Կապ չունի, թե ինչ ռասա, հավատք, ազգություն կամ սեքսուալ պատկանելիություն ունես, այն կարողանում է միավորել բոլորին»:
«Ես ինձ թույլ եմ տալիս ձախողումներ, ես ինձ թույլ եմ տալիս բաժանումներ: Ես չեմ վախենում իմ թերություններից»:
«Ես տարբեր ճանապարհներ եմ փնտրել ինձ բուժելու համար, մինչեւ որ հասկացել եմ՝ լավագույն դեղամիջոցը բարությունն է»:
«Եթե ինձ հարցնեն, թե ինչ եմ ես ցանկանում անել, կպատասխանեմ, որ չեմ ցանկանում լինել հայտնի մարդ, ես ուզում եմ փոփոխություններ ստեղծել»:
«Որքան տորթը քաղցր է, նույնքան դառը կարող է լինել դոնդողը»:
«Պարտադիր չէ շատ փող ունենաս, որպեսզի շքեղ բուրես»:
«Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի հեղափոխականի հոգի: Մենք պետք է այս աշխարհն ավելի լավ վայր դարձնենք ու օգուտ քաղենք դրանից»:
«Ես հավերժ միայնակ եմ»:
«Ես աստվածուհի չեմ, որը երկնքից է իջել, որպեսզի երգի փոփ երաժշտության մեջ, ես այն մարդկանցից չեմ, որին պետք է ամեն օր ասեն, թե որքան հիասքանչ է նա եւ պարտադիր համբուրեն»:
«Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես զգացել եմ դեպրեսիա եւ տագնապ»: