Նորվեգիայի հարավի Լինեսնես ավանում բացվել Է աշխարհի ամենամեծ ստորջրյա ռեստորանը: Ինչպես հայտնել Է Nettavisen թերթը, այն ստացել Է Under անվանումը, որը թե՛ նորվեգերենում եւ թե՛ անգլերենում ինքնին նշում Է դրա դիրքը ջրի «տակ»: Բացի դրանից, նորվեգերենից անվանումը թարգանվում Է նաեւ որպես «հրաշք», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռեստորանը հիշեցնում Է աստիճանաբար ջրի տակ գնացող ոչ մեծ թունել, իսկ դրա կառուցվածքը կարող Է դիմանալ ուժգին ալիքներին:
Այցելուների համար նախատեսված սեղանները գտնվում են ջրի տակ 5,5 մետր խորության վրա: Ռեստորանը միանգամից կարող Է տեղավորել 40 հյուրերի, այնտեղ բոլոր տեղերն արդեն ամրագրված են շատ ամիսներ առաջ: Dagens NՋringsliv թերթի տվյալներով՝ 2018 թվականի փետրվարին, երբ արտասովոր հաստատության բացումից դեռ շուրջ 14 ամիս կար, սեղաններն արդեն 1,2 հազար հյուր Էր ամրագրել: Իսկ այս պահին սեփականատերերը հայտեր են ստացել արդեն 7,5 հազար հոգուց: Նորվեգիայում ջրի տակ ռեստորան բացելու գաղափարը պատկանում Է Սթիգ եւ Գաութե Ուբոսթադ եղբայրներին: Դրա ճաշացուցակը բաղկացած կլինի 18 – 20 կերակրատեսակներից: Under-ում միջին գնացուցակը կկազմի շուրջ 2 հազար նորվեգական կրոն (200 եվրոյից փոքր-ինչ ավելի), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: