Ծնվել է Ջեսիկա Սիմփսոնի դուստրը. Instagram-ում հրապարակվել են առաջին լուսանկարները

0

Երգչուհի Ջեսիկա Սիմփսոնի հղիության ընթացքը բավական բարդ է եղել. ամբողջ 9 ամիսների ընթացքում նա ավելորդ քաշ է ունեցել։ Նա պարզապես մի քանի կիլոգրամով չի գիրացել, այլ շուրջ 40 կիլոգրամով, ինչի հետեւանքով մեջքի հատվածում ուժեղ ցավեր եւ այտուցներ է ունեցել։

Նա առավոտյան երկրպագուներին ծանոթացրել է նորածին դստեր հետ։ Ջեսիկայի խոսքով՝ ամուսու հետ դստերը Բերդի Մեյ են անվանել։ «Մենք երջանիկ ենք ու հպարտ հայտարարել մեր հրաշալի դստեր՝ Բերդի Մեյ Ջոնսոնի լույս աշխարհ գալու մասին։ 3.19.19, 10 ֆունտ եւ 13 ունցիա»,- Instagram-ում գրել է Սիմփսոնը, ինչին ի պատասխան բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։

Հիշեցնենք՝ Ջեսիկա Սիմփսոնն արդեն հինգ տարի է՝ ամուսնացած է Էրիկ Ջոնսոնի հետ։ Նրանք դաստիարակում էին երկու երեխաներին՝ դստերը՝ Մակսվելին եւ որդուն՝ Էյսին։ Նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ զույգը սպասում է երրորդ երեխայի ծնունդին։

Leave A Reply

Your email address will not be published.