Քիմ Քարդաշյանը և մի շարք այլ աստղեր այցելել են Քանյե Ուեսթի կազմակերպած կիրակնօրյա պատարագին

Քիմ Քարդաշյանը և մի շարք այլ աստղեր այցելել են Քանյե Ուեսթի կազմակերպած կիրակնօրյա պատարագին, որը տեղի է ունեցել Կալիֆորնիա նահանգում` Քալաբասասում։

Քիմի հետ միասին պատարագին մասնակցել են նաև քույրերը` Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջենները, ինչպես նաև Բիզի Ֆիլիփսը, Օրլանդո Բլումն ու Դիպլոն։ Արարողությանը Քիմը ներկայացել է սև հագնված՝ կիպ, կաշվե տաբապտով ու վերարկուով։

Քիմի քույրը` նորաթուխ միլիարդատեր Քայլի Ջենները, պատարագին եկել է ավելի առօրյա հագուստով` սպիտակ տաբատով և կարմիր վերարկուով։

Արարողության ներկա են եղել նաև Քրիս Ջենները, ռեփեր DMX-ը և մի շարք այլ աստղեր։

Comments (0)
Add Comment