7 ամսական երեխան դարձել է Pantene-ի գլխավոր դեմքերից մեկը

Շանկոն դեկտեմբերի 23-ին կդառնա մեկ տարեկան: Երեխան մասնակցել է հայտնի ապրանքանիշ Pantene-ի գովազդային հոլովակի նկարահանմանը:

Նա նկարահանվել է հայտնի ու սիրված ճապոնուհի Սաթո Կոնդոյի հետ:

Շակոն Pantene-ի մշտական մոդելն է, միաժամանակ 300 հազար հետևորդ ունի Instagram-ում: Երեխան նկարահանվել է The Hairy Tale տեսահոլովակում, որը մեծ տարածում է գտել համացանցում.

 

Երեխայի մայրն ասում է, որ երբեք չի փորձել երեխայի մազերը խնամել, բացի դրանից՝ դրա կարիքը չկա. «Ես միայն սանրում եմ երեխայիս մազերն ու թույլ եմ տալիս, որ դրանք աճեն»:

 

Հիմա փոքրիկ ճապոնուհին պաշտոնապես արդեն մոդել է համարվում, չնայած որ ընդամենը 7 ամսական է:

 

Comments (0)
Add Comment