Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն: Այս մասին հայտնում է «Ավրորա» մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջը:

 

««Ավրորայի» ղեկավար թիմում ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել․ «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն է նշանակվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն էր, եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարը։

Աղբյուրը ՝ Lurer.com

Comments (0)
Add Comment