Բաղադրությունը՝
Խմոր
0, 5 բանկա խտացրած կաթ
1 բաժակ շաքարավազ
1 տուփ փխրեցուցիչ կամ 1 թեյի գդալ սոդա
2 հատ ձու
4-5 ճաշի գդալ կակաո
1 բաժակ թթվասեր
1, 5 բաժակ ալյուր
Կրեմ
0, 5 լ սերուցք 33-35%-անոց,
Շաքարի փոշի ըստ ցանկության
3-5 հատ բանան
Պատրաստման եղանակը՝
Խառնել ալյուրին փխրեցուցիչը, շաքարավազը և կակաոն: Այնուհետև այլուրին ավելացնել խտացրած կաթը, ձուն, թթվասերը: Այս ամենը լավ խառնել: Թխել նախապես կարագով պատած տապակի վրա 180 աստիճանի տակ: Ստացված տորթը թողնել սառչի և հանել մեջտեղի մասը: Բանաները երկարությամբ կտրել և դնել տորթի մեջ: Սերուցքը հարել շաքարի փոշու հետ: Լցնել բանաների վրա: Մեջտեղից հանած տորթը վերածել փշրանքների և լցնել վրան կամ էլ կարող եք վրան գլազուր լցնել:
Տորթը պատրաստ է, բայց լավ համեղ կլինի, եթե այն թողնեք մի քանի ժամ: