Բաղադրությունը՝ Կակաոի փոշի-1 ճաշի գդալ Կարագ-50 գրամ Ալյուր-100 գրամ Շաքարավազ-100 գրամ Մուգ շոկոլադ-60 գրամ Լուծվող սուրճ-1 թեյի գդալ Նուշի փոշի -60 գրամ Փխրեցուցիչ-1.5 թեյի գդալ Աղ-2 պտղունց Ձու-5 հատ Շոկոլադե կրեմի բաղադրությունը՝ Լուծվող սուրճ-1 թեյի գդալ Սերուցք-400 մլ Շաքարավազ-2 ճաշի գդալ Մուգ շոկոլադ-240 գրամ Ձևովարման համար՝ Մուգ շոկոլադ-60 գրամ
Պատրաստման եղանակը`
Շոկոլադը մանր կտրատել, ձուն, աղով և շաքարավազով հարել: Ապա ավելացնել կտրատած կարագը և կրկին հարել: Ավելացնել նուշը և շոկոլադը, լուծվող սուրճը և կակաոն, ապա ալյուրը և փխրեցուցիչը: Այնքան խառնել որպեսզի միտարր զանգված ստանալ: Լցնել թավաայի մեջ և դնել 180°С ջեռոցում 25 րոպե: Տաք սերուցքի մեջ լցնել շոկոլադե սալիկները, ապա շաքարավազը և սուրճը: Դնել կրակի վրա մինչև եռա, թողնել սառի: Խմորը մեջտեղից բաժանել երկու մասի: Կրեմը էլեկտրական հարիչով հարել: Խմորի վրա քսել կրեմը, ապա դնել մյուս շերտը: Ապա վրան քսել կրեմը և դնել սառնարան 2 ժամ: Ձևավորման համար շոկոլադը դանակով մանրացնել և լցնել վրան: