Մոսկվայում տեղի ունեցած բռնցքամարտի պրոֆեսիոնալ երեկոյի ընթացքում հայազգի մարզիկ Ռաֆայել Սիմոնյանը բավականին դժվարին պայքարում հաղթանակ է տոնել, երբ չորրորդ ռաունդում մրցակիցը հանձնվել է՝ ստանալով ոսկրի կոտրվածք։
Ռաֆայել Սիմոնյանը կամային և պրոֆեսիոնալ բարձր որակներ ունեցող մարզիկ է, և մարզիչները մեծ հույսեր են կապում նրա հետ: Ռաֆայել Սիմոնյանը պատրաստվում է շարունակել պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պայքարել ավելի բարձր վարկանշային մարտերի մասնակցելու համար։
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, այսօր հայազգի չեմպիոնին օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ մարզասերներ, հայկական բռնցքամարտի ներկայացուցիչներ։