Մեգան Մարքլն առաջին անգամ ելույթ է ունեցել որպես թագավորական ընտանիքի անդամ

Նախօրեին Լոնդոնում՝ Քենսինգտոնյան պալատի այգում, կայացել է ճաշ՝ «Together: Our Community Cookbook» խոհարարական գրքի թողարկման կապակցությամբ։ Գրքի հեղինակներն այն կանայք են, ովքեր տուժել էին Գրենգել աշտարակում բռնկված հրդեհից, որը տեղի ունեցավ 2017թ․-ի հունիսի 14-ին։
Գրքի կազմման աշխատանքներին մասնակցել է նաև Մեգան Մարքլը, ով նաև ելույթ ունեցավ ներկաների առաջ։
«Այս գրքի վրա աշխատանքները, որոնք տարվում էին վերջին 9 ամիսներին, արվել են մեծ սիրով։ Ես Լոնդոն եմ ժամանել վերջերս ու միանգամից զգացի, որ հայտնվել եմ ջերմ  ու բարի միջավայրում։Հպարտ եմ, որ կարող եմ ապրել քաղաքում, որը ներկայացնում է մշակույթների այսպիսի բազմազանություն։ Գրքի հեղինակները 12 երկրներից են, ու սա ուղղակի հիանալի է»,-ասել է Մեգանը։
Միջոցառմանը Մեգան Մարքլին աջակցելու էին եկել նաև արքայազն Հարրին ու նրա մայրը՝ Դորիա Ռագլանդը։ Սա Մեգանի առաջին պաշտոնական ելույթն էր՝ որպես արքայական ընտանիքի անդամ։
Աղբյուրը՝ Life. Panarama.am
Comments (0)
Add Comment