Շատ շուտով՝ սեպտեմբերի 5-ից 16-ը Երեւանում կանցկացվի Comedy club փառատոնը, որի ընթացքում թողարկումներ կնկարահանվեն ТНТ –ով հեռարձակվող շուի համար: Երեւան կժամանեն Comedy Club-ի աստղերը՝ Գարիկ Մարտիրոսյանի, Պավել Վոլյայի գլխավորությամբ: Հյուրերի շարքում կլինեն Օլգա Բուզովան, Ելենա Լետուչայան, Միխայիլ Գալուստյանը, DJ Smash-ը եւ շատ այլ հանրաճանաչ աստղեր:
Հանրաճանաչ մարդկանցից շատերը խոսել են սպասվող փառատոնի մասին, որն անցկացվելու է մեր հրաշագեղ մայրաքաղաքում:
Օլգա Բուզովա. «Ես այնքան ուրախ եմ, որ արդեն սեպտեմբերին Հայասատան եմ գալու, թեկուզ ոչ թե համերգային ծրագրով, այլ ինձ արդեն հարազատ դարձած շոուի շրջանակներում որպես հյուր: Վստահ եմ, որ նկարահաննումներն ինչպես միշտ կանցնեն շատ թեթեւ, դրական լիցքերով միջավայրում: Իսկ ես մի փոքր ժամանակ կհատկացնեմ ու կզբոսնեմ հրապարակով, կհիանամ Կասկադով ու կզգամ այդ զարմանահրաշ քաղաքի կոլորիտը»:
Ելենա Լետուչայա. «Լեռներ, արեւ ու Comedy Club: Կարծում եմ, սա հրաշալի համադրություն է սեպտեմբերյան հանգստյան օրերի համար: Ես վաղուց էի ուզում այցելել Երեւան, որի մասին ընկերներս այդքան շատ են հիացմունքով պատմել: Վերջապես իմ փոքրիկ երազանքը կիրականանա: Արդեն պատկերացնում եմ՝ ինչպես եմ զբոսնելու քաղաքով ու համտեսելու տեղի ուտեստները»:
DJ Smash. «Միշտ հաճելի է վերադառնալ այնտեղ, որտեղ գեղեցիկ է, համեղ ու հոգեհարազատ: Այն էլ՝ այդպիսի հրաշալի միջավայրով: Չգիտեմ՝ այդ օրը կհաջողվի հասնել ֆանտաստիկ Սեւանա լիճ, թե ոչ, բայց եթե դուք պլանավորում եք ճամփորդել Հայաստանով, ապա անպայման ներառեք նաեւ Սեւանը ձեր ծրագրի մեջ»:
Աղբյուրը ՝ News.am