Սեպտեմբերի 5-ից 16-ը Երեւանում կանցկացվի Comedy club փառատոնը

0

Շատ շուտով՝ սեպտեմբերի 5-ից 16-ը Երեւանում կանցկացվի Comedy club փառատոնը, որի ընթացքում թողարկումներ կնկարահանվեն ТНТ –ով հեռարձակվող շուի համար: Երեւան կժամանեն Comedy Club-ի աստղերը՝ Գարիկ Մարտիրոսյանի, Պավել Վոլյայի գլխավորությամբ: Հյուրերի շարքում կլինեն Օլգա Բուզովան, Ելենա Լետուչայան, Միխայիլ Գալուստյանը, DJ Smash-ը եւ շատ այլ հանրաճանաչ աստղեր:

Հանրաճանաչ մարդկանցից շատերը խոսել են սպասվող փառատոնի մասին, որն անցկացվելու է մեր հրաշագեղ մայրաքաղաքում:

Image result for comedy club garik martirosyan

Օլգա Բուզովա. «Ես այնքան ուրախ եմ, որ արդեն սեպտեմբերին Հայասատան եմ գալու, թեկուզ ոչ թե համերգային ծրագրով, այլ ինձ արդեն հարազատ դարձած շոուի շրջանակներում որպես հյուր: Վստահ եմ, որ նկարահաննումներն ինչպես միշտ կանցնեն շատ թեթեւ, դրական լիցքերով միջավայրում: Իսկ ես մի փոքր ժամանակ կհատկացնեմ ու կզբոսնեմ հրապարակով, կհիանամ Կասկադով ու կզգամ այդ զարմանահրաշ քաղաքի կոլորիտը»:

Image result for olga buzova
Ելենա Լետուչայա. «Լեռներ, արեւ ու Comedy Club: Կարծում եմ, սա հրաշալի համադրություն է սեպտեմբերյան հանգստյան օրերի համար: Ես վաղուց էի ուզում այցելել Երեւան, որի մասին ընկերներս այդքան շատ են հիացմունքով պատմել: Վերջապես իմ փոքրիկ երազանքը կիրականանա: Արդեն պատկերացնում եմ՝ ինչպես եմ զբոսնելու քաղաքով ու համտեսելու տեղի ուտեստները»:

Image result for Ելենա Լետուչայա

 

DJ Smash. «Միշտ հաճելի է վերադառնալ այնտեղ, որտեղ գեղեցիկ է, համեղ ու հոգեհարազատ: Այն էլ՝ այդպիսի հրաշալի միջավայրով: Չգիտեմ՝ այդ օրը կհաջողվի հասնել ֆանտաստիկ Սեւանա լիճ, թե ոչ, բայց եթե դուք պլանավորում եք ճամփորդել Հայաստանով, ապա անպայման ներառեք նաեւ Սեւանը ձեր ծրագրի մեջ»:

Image result for dj smash

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.