Ալեքսեյ Չումակովը համերգով հանդես կգա Երևանում

Ռուս սիրված երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովը հոկտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով: Չումակովը Երևանում կներկայացնի իր «Небо в твоих глазах» ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով:  Չումակովը բուլղարա-հայկական ծագմամբ ռուս երգիչ է, երաժիշտ, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ, ձայնային պրոդյուսեր։

Comments (0)
Add Comment