Մինչ ԱՄՆ առաջին տիկինը թաքնվում էր լրագրողներից, Սպիտակ տուն էր այցելել մեկ այլ թագուհի՝ համացանցի և ռեալիթի շոուի 37-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը, ով հրավիրված էր հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ: Քիմը ցանկանում էր, որ Թրամփի հետ խոսի իր մտահոգություների մասին և դա տեղի ունեցավ: Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ նախագահի ինսթագրամյան էջից:
«Հրաշալի հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել ենք բանտային բարեփոխման ու դատավճիռների կայացման մասին»,- լուսանկարին կից գրառում է կատարել Թրամփը:
Հանդիպման առիթը 63-ամյա Ալիսա Մարիա Ջոնսոնի ճակատագիրն էր, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրանյութերի առքուվաճառքի համար, և նրա ազատության համար պայքարում է Քիմը: