54-ամյա դերասանուհի Բրիջիթ Նիլսենն ինսթագրամյան իր էջում հայտնել է, որ 5-րդ անգամ պատրաստվում է մայրանալ: Սիլվեստեր Ստալոնեի նախկին կինը և «Կարմրահեր Սոնյա» ֆիլմի աստղը հրապարակել է երկու լուսանկար, որտեղ երևում է կլորացած փորիկը: Լրագրողների ենթադրությամբ, նա 8 ամսական հղիության փուլում է:
«Ընտանիքն ընդլայնվում է»,-լուսանկարներից մեկըն այս կերպ է մեկնաբանել դերասանուհին:
Public.am