33-ամյա Քլոե Քարդաշյանն ապրիլի 12-ին մայր դարձավ և շտապեց հրապարակայնորեն ցուցադրել իր նորածին դստերը՝ Թրուին, սակայն երկրպագուները ցանկանում էին նրան ավելի շուտ տեսնել: Քլոեն վերջապես Ինսթագրամյան իր էջում բաժանորդներին ներկայացրեց հուզիչ տեսանյութ:
«Իմ առաջին երջանիկ ամիսն է: Ես սիրում եմ քեզ, իմ փոքրիկ գեղեցկություն»,- ասել է նա:
«Նա գեղեցիկ է:
Հրեշտակ է:
Նա ամենագեղեցիկ երեխան է, որ երբևէ ես տեսել եմ»,-փոքրիկ Թրուի տեսանյութը արժանացել է Քլոեի երկրպագուների իսկական հիացմունքին: Ընդամենը մեկ օրվա ընթացքում այն արդեն, գրեթե, 20 միլիոն դիտում է ունեցել և 5,5 միլիոն հավանում:
Ի դեպ, 27-ամյա Տրիստան Թոմփսոնի՝ Թրուի հոր, բլոգում դեռևս չկա երեխայից որևէ կադր:
«Ձեր աղջիկը գեղեցիկ է: Ինչու երբևէ չեք հրապարակել նրա լուսանկարը:
Գեղեցիկ Թրուին ցույց տվեք մեզ»,- գրել են նրան երկրպագուները: