Քլոե Քարդաշյանն առաջին անգամ ցուցադրել է իր նորածին դստերը (տեսանյութ/լուսանկար)

0

33-ամյա Քլոե Քարդաշյանն  ապրիլի 12-ին մայր դարձավ և շտապեց հրապարակայնորեն ցուցադրել իր նորածին դստերը՝ Թրուին, սակայն երկրպագուները ցանկանում էին նրան ավելի շուտ տեսնել: Քլոեն վերջապես Ինսթագրամյան իր էջում բաժանորդներին  ներկայացրեց հուզիչ տեսանյութ:

 

?Happy One Month True ?

Публикация от Khloé (@khloekardashian)


«Իմ առաջին երջանիկ ամիսն է: Ես սիրում եմ քեզ, իմ փոքրիկ գեղեցկություն»,- ասել է  նա:

«Նա գեղեցիկ է:

Հրեշտակ  է:

Նա ամենագեղեցիկ երեխան է, որ երբևէ ես տեսել եմ»,-փոքրիկ Թրուի տեսանյութը արժանացել է Քլոեի երկրպագուների իսկական հիացմունքին: Ընդամենը մեկ օրվա ընթացքում այն արդեն, գրեթե, 20 միլիոն դիտում է ունեցել և 5,5 միլիոն հավանում:

Ի դեպ, 27-ամյա Տրիստան Թոմփսոնի՝ Թրուի հոր, բլոգում դեռևս չկա երեխայից որևէ կադր:  

«Ձեր աղջիկը գեղեցիկ է: Ինչու երբևէ չեք հրապարակել նրա լուսանկարը:

Գեղեցիկ Թրուին ցույց տվեք մեզ»,- գրել են նրան երկրպագուները:

Тристан Томпсон и Хлое Кардашьян

Leave A Reply

Your email address will not be published.