Քլոե Քարդաշյանի երկրպագուները հիացած են նրա կազմվածքով
34-ամյա Քլոե Քարդաշյանը ապրիլին մայրիկ է դարձել, իսկ ծննդաբերությունից մեկ ամիս անց վերսկսել է մարզումները, որպեսզի կարգի բերի կազմվածքը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Քլոեն մեծ արդյունքների է հասել, և հրապարակել է իր նոր լուսանկարները, որոնցում լողազգեստով է:


Քլոեի լուսանկերներին անմիջապես արձագանքել են նրա երկրպագուները: Շատ կարճ ժամանակահատվածում լուսանկարները բազմաթիվ հավանումներ են ստացել, իսկ երկրպագուները գրել են, որ պարզապես հիացած են Քլոեի կազմվածքով:

