«Վայելեցինք մեր կարճ, բայց շատ հագեցած հանգիստը». Լուսինե Թովմասյան (ֆոտո)
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը միջին երկարության շրջազգեստ է կրում ու տոպ։ Լուսինեն արձակել է մազերն ու շպարված չէ։ Կերպարն ամբողջացնում է նուրբ վզնոցը։ «Վայելեցինք մեր կարճ, բայց շատ հագեցած հանգիստը»,- մեկնաբանություններում գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Լուսինեն պատկերված էր իր դստեր՝ Արիանայի եւ քրոջ դուստրերի հետ։ «Ես արդեն վաղուց ընդունել եմ այն փաստը, որ երեխաների հետ հանգստի մեկնելը բացարձակ տարբեր է մնացած ճանապարհորդություններից։ Երեխաների հետ ինքդ էլ ես դառնում երեխա։ Բայց միաժամանակ երեխաների հետ ավելի զգոն ես ու ուշադիր, հատկապես երբ քեզ հետ չի հայրիկը։ Այս ձեւաչափով հանգիստը իր ձեւով է հետաքրքիր»,- գրել էր Լուսինեն։