«ТНТ»-ն դադարեցրել է «Խաղը» շոուի թողարկումը

0

Նոյեմբերի 7-ին «ТНТ»-ի եթեր պետք է հառարձակվեր «Խաղը» շոուի հերթական թողարկումը։ Սակայն հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտնել են, որ նախագիծը դադարեցվել է։ Նոր թողարկումների նկարահանումները հետաձգվել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման պատճառով։

«Խաղը» նախագծի կազմակերպիչները չեն ցանկանում վտանգի ենթարկել հանդիսատեսին եւ մասնակիցներին, այդ պատճառով ծրագրված թողարկումների նկարահանումները հետաձգվել են։

«Շոուի հեղինակների եւ հանդիսատեսի առողջությունը հեռուստաալիքի եւ «Խաղը» նախագծի պրոդյուսերների առաջնահերթությունն է։ Նկարահանման գործընթացը ենթադրում է մեծաքանակ հանդիսատեսի ներկայություն, բեմում կատարվողի նկատմամբ նրանց կենդանի արձագանք եւ դահլիճի ամբողջական զբաղվածություն, ինչը հակասում է ներկայիս նորմերին եւ հրահանգներին»,- պարզաբանել է «ТНТ»-ի մամուլի ծառայությունը։

Leave A Reply

Your email address will not be published.