Հակառակորդը կրակել է Երասխի ուղղությամբ
Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակ են բացել Երասխում՝ հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում են տելեգրամյան ալիքները։ Ըստ նախնական տեղեկությունների, պատասխան կրակով ադրբեջանական կողմի սադրանքը լռեցվել է։
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՊՆ-ից հայտնել են, որ շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։