Յուլյա Պերեսիլդն ու Կլիմ Շիպենկոն տիեզերք են մեկնել ֆիլմ նկարահանելու համար
«Союз МС-19» հրթիռի հիմնական անձնակազմը մեկնել է Միջազգային տիեզերակայան «Մարտահրավեր» ֆիլմի նկարահանումների նպատակով։ Սա առաջին գեղարվեստական նախագիծն է, որը նկարահանելու են կայանում։
Մեկ օր առաջ Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հաստատել է պետական կոմիտեի՝ «Союзе МС-19»-ին թռիչքի թույլտվություն տալու որոշումը։ Նախքան թռիչքն անձնակազմը դիտել է «Անապատի սպիտակ արեւը», իսկ նկարահանումից առաջ ափսե կոտրելու կինեմատոգրաֆիստների ավանդույթին հետեւելն այս անգամ այնքան էլ հեշտ չի եղել։
«Գուցե տիեզերակայանում ինչ-որ ափսե գտնենք եւ կոտրենք այն»,- կատակել է Կլիմ Շիպենկոն։
Անձնակազմի բոլոր անդամներին թույլ են տվել իրենց հետ ընդհանուր մեկ կիլոգրամ կշռող անձնական իրեր վերցնել։
«Մարտահրավեր» ֆիլմը պատմում է կին բժշկի մասին, որը ստիպված է շտապ տիեզերք մեկնել՝ տիեզերագնացի օգնելու համար։