ММА-ի չեմպիոնը մահացել է ավտոպատահարի հետևանքով
Ծանր քաշային կարգում խառը մենամարտերի (ММА) աշխարհի չեմպիոն Մուրոդ Խանտուրաևը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հաղորդում է «Вестник Кавказа»-ն:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 19-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում: Ուզբեկ 34-ամյա մարզիկը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և իր BMW X5-ով բախվել այլ մեքենայի: Խանտուրաևը տեղում մահացել է, իսկ նրա մեքենայի մեջ գտնվող մյուս ուղևորը վնասվածքներով հոսպիտալացվել է:
Մուրոդ Խանտուրաևը պրոֆեսիոնալ մարտիկի կարիերան սկսել էր 2013 թվականին: 2018-ին մարտիկին ծեծի էին ենթարկել, ինչից հետո նա ավարտել էր կարիերան: MMA-ում նա անցկացրել է 12 մենամարտ ու տարել 10 հաղթանակ: