Ջենիֆեր Լոպեսն այցելել է Քաթար մասնակցելու Doha Festival City փառատոնին
Ջենիֆեր Լոպեսն այցելել է Քաթար՝ մասնակցելու Doha Festival City փառատոնին: Նա սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում տարբեր ոճերով է:

Լուսանկարներից մեկում Լոպեսը « Valentino » -ի գեղեցիկ, վարդագույն զգեստով է, իսկ մյուսում՝ էլեգանտ հագուստով ու լայնեզր գլխարկով:
Նույն օրը համացանցում է հայտնվել նաև Ջենիֆեր Լոպեսի և ռեփ-երգիչ Bad Bunny-ի նոր տեսահոլովակը, որում երգչուհին վառ կերպարներով է հանդես գալիս:


